Կապի համակարգերի ինժեներ
Fire Group LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է կապի համակարգերի ինժեներ։
Պարտականություններ
-
Կապի համակարգերի (հեռահաղորդակցության և ազդանշանային սարքավորումների, հաղորդակների, ընդունիչների, անտենաների, ուժեղարարների) տեղադրում, կարգաբերում և շահագործում։
-
Գործող համակարգերի տեխնիկական վիճակի մշտադիտարկում, կանխարգելիչ ստուգումներ և սպասարկում։
-
Առաջացած խափանումների և անսարքությունների օպերատիվ հայտնաբերում և վերացում։
-
Անտենային և ուժեղարարային տնտեսության տեխնիկական սպասարկում և արդիականացում։
-
Տեխնիկական փաստաթղթերի վարում, հաշվետվությունների կազմում և աշխատանքային անվտանգության կանոնների խստիվ պահպանում։
Պահանջներ (որակավորումներ)
-
Պարտադիր պայման. Համապատասխան որակավորման հավաստագիր՝ Կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ) (03.10)։
-
Բարձրագույն կրթություն ռադիոտեխնիկայի, հեռահաղորդակցության կամ հարակից ճարտարագիտական ոլորտներում։
-
Աշխատանքային փորձ կապի և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման ոլորտում։
-
Գործնական գիտելիքներ անտենաների, ուժեղարարների, հաղորդիչների և ընդունիչների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ։
-
Թիմում աշխատելու և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից շաբաթ 09։00-18։00
Ֆաեռ Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին։ Մասնագիտացված է հակահրդեհային անվտանգության, հրդեհաշիջման, ծխահեռացման, օդափոխության , մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերի ներկրմամբ, վաճառքով և սպասարկմամբ։
Մասնագիտական հմտությունների և որակյալ սպասարկման արդյունքում Ընկերությունը կարճ ժամանակահատվածում շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք։
Ընկերության առաքելությունն է ապահովել հակահրդեհային պաշտպանության նորարարական, հուսալի և արդյունավետ լուծումներ՝ ՀՀ-ում գործող նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Ընկերությունը «Ռուբեժ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում։