Կահույքի տեղադրող
Paharan LLC
Նկարագրություն
PAHARAN-ը փնտրում է պատասխանատու և մոտիվացված կահույքի տեղադրողի, ով կմիանա մեր թիմին և կապահովի կահույքի որակյալ ու պրոֆեսիոնալ տեղադրումը հաճախորդների տարածքներում։
Պարտականություններ
- Կատարել կահույքի հավաքում և տեղադրում հաճախորդների հասցեներում
- Ապահովել տեղադրման բարձր որակ և ճշգրտություն
- Աշխատել նախագծերին և տեխնիկական գծագրերին համապատասխան
- Ստուգել տեղադրվող կահույքի ամբողջականությունն ու պատրաստ լինելը
- Պահպանել աշխատանքի անվտանգության և որակի պահանջները
- Տեղադրման ընթացքում առաջացած հարցերի դեպքում կապ պահպանել պատասխանատու մասնագետների հետ
Պահանջներ
- Կահույքի հավաքման և տեղադրման աշխատանքային փորձ
- Գործիքների հետ աշխատելու հմտություն
- Տեխնիկական մտածողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թիմում աշխատելու ունակություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Հետաքրքիր նախագծեր
- Պրոֆեսիոնալ և աջակցող թիմ
Մանրամասների և դիմելու համար զանգահարեք կամ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը
+374 41 27 10 82