ԿԱՀՈՒՅՔԻ ԴԻԶԱՅՆԵՐ (Արարատի մարզ, գ․ Ղուկասավան)
SHKAFF furniture
Նկարագրություն
SHKAFF Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ԿԱՀՈՒՅՔԻ ԴԻԶԱՅՆԵՐԻ։
Միացի՛ր մեր թիմին՝ որպեսզի միասին ատեղծենք էլ ավելի որակյալ, ֆունկցիոնալ և էսթետիկ կահույք։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ SHKAFF-ը հնարավորություն է ընձեռնում սկսնակ, բայց միաժամանակ կրեատիվ ԿԱՀՈՒՅՔԻ ԴԻԶԱՅՆԵՐԻՆ միաժամանակ սովորել և աշխատել կայույքի նախագծման, դիզայներական և կոնստրուկտիվ գիտելիք ունեցող հմուտ մասնագետի հետ, ինչը հնարավորություն կտա ավելի գրագետ աշխատել կահույքի արտադրման ոլորտում։
Պարտականություններ
- Կահույքի դիզայնի մշակում և նախագծում․
- Ստեղծել նորարարական և ֆունկցիոնալ կահույքի դիզայն՝ հիմնվելով հաճախորդների կարիքների և շուկայի միտումների վրա,
- Պատրաստել մանրամասն 2D և 3D էսքիզներ, տեխնիկական նկարներ Auto CAD, Archi CAD, 3ds մաասնագիտական ծրագրերի միջոցով,
- Ընտրել նյութեր, կառուցվածքային լուծումներ և գունային համադրություններ՝ ապահովելով որակ և դիմացկունություն,
- Համագործակցություն արտադրության հետ․
- Աշխատանք կոնստրուկտորի հետ՝ պարզաբանելով նյութերի, մեխանիզմների, ամրացման եղանակների և արտադրության մեթոդների վերաբերյալ հարցերը,
- Հաճախորդների հետ շփում և անհատական պատվերների մշակում․
- Ապահովել հաճախորդի ակնկալիքները և որակի չափանիշները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն արդյունաբերական դիզայնի, ճարտարապետության, դիազայներական մասնագիտական ստուդիաների, մասնագիտական քոլեջների համապատասխան ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (կահույքի նախագծման ոլորտում ցանկալի է),
- AutoCAD, ArchiCAD, 3ds Max, Adobe Photoshop, Corona , վիզուալիզացիաների մշակման համար,
- Նյութերի, մեխանիզմների և ֆունկցիոնալ դիզայնի սկզբունքների իմացություն,
- Ճարտարապետական և տեխնիկական գծագրերի ընթերցման ունակություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք՝ Ֆիքսված աշխատավարձ + յուրաքանչյուր ք/մ-ից ՀՀ դրամ
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա,
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն, նաև գործուղումներ՝ EXPO -ներին մասնակցություն և այլն։
Կարևոր նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, ժամերը՝ 09։30-19։00։
- Հեռ․ +374 213051
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։