Կահույքի դիզայներ
Prof Al LLC
PROFAL ընկերությունը փնտրում է ԿԱՀՈՒՅՔԻ ԴԻԶԱՅՆԵՐ (ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ)՝ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Դիզայնի նախնական խորհրդատվություն
- Նախագծերը և դրանց կոնցեպցիան հասկանալու կարողություն
- Չափագրումների իրականացում
- Դիզայնի առաջարկում
- Կահույքի նախագծում, մոդելավորում
- Հաճախորդի հետ մանրամասն և վերջնական քննարկում/հաստատում կապված դիզայնի բոլոր նյութերի, գույների և չափերի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 2-3 տարվա աշխատանքային փորձ կահույքի ոլորտում
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Պարտաճանաչություն և թիմում աշխատելու ունակություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
Ծրագրերի իմացություն՝
- AutoCAD
- 3ds Max կամ եռաչափ (3D) գծագրելու համար
- 3ds Max -ի իմացութունը կդիտարկվի որպես առավելություն
- Եռաչափ գծագրելու այլ ծրագրե
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։