Կահույքագործ
SHKAFF furniture
Նկարագրություն
SHKAFF Ընկերությունը աշխատանքի է հրավիրում կահույքագործների նոր վերազինված փայտամշակման արտադրամասում։
Պահանջներ՝
- Փայտամշակման հաստոցների հետ աշխատանք,
- Փայտե հումքի հղկում, փայտե կահույքի դետալների պատրաստում և մշակում,
- Ըստ գծագրերի և տեխնիկական առաջադրանքների կահույքի պատրաստում:
Որակավորում՝
- Փայտամշակման հաստոցների հետ աշխատելու հմտություններ,
- Փայտյա դետալների մշակում,
- Գծագրերի կարդալու և տեխնիկական առաջադրանքների կազմելու հմտություն
- Պարտաճանաչություն, ճշտապահություն, մաքրություն։
Մենք առաջարկում ենք․
- Մշտական աշխատանք կայուն ընկերությունում
- Ժամանակին վճարվող աշխատավարձ
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ:
Լրացուցիչ տվյալներ՝
- Աշխատավարձը՝ Գործարքային՝ բարձր
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, ժամերը՝ 09։30-19։00։
- Հասցե՝ Արարատի մարզ, գ․ Ղուկասավան
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։