Կահույք տեղադրող
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա ընկերությանը պահանջվում են կահույք տեղադրողներ։
Պարտականություններ
- Կահույքի հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում հաճախորդի տանը։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Փայտի, լամինատի, ՄԴՖ հետ աշխատելու հմտություն,
- Պատասխանատվության զգացում,
- Պարտաճանաչություն,
- Աշխատասիրություն,
- Կարգապահություն։
Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
Կարող եք նաև մոտենալ Սեբաստիա 141/5/Երևան Սիթիի 2-րդ հարկ/ Վեգա գրասենյակ։
Աշխատանքային գրաֆիկը` 6-օրյա:
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: