
Կահույք հավաքող
VLV CENTRE
Նկարագրություն
Վի-Էլ-Վի ընկերությունը աշխատանքի է հրավիրում կահույք հավաքող/վարորդների իր թիմին միանալու համար:
Պարտականություններ և Պահանջներ
- Փայտ, լամինատ, ՄԴՖ-ի հետ աշխատելու հմտություններ,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Պատասխանատվության զգացում,
- Պարտաճանաչություն,
- Աշխատասիրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա գրաֆիկ։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: