
Կադրային գործի հաշվապահ (1C ծրագրով)
ART-LAR
Պարտականություններ
- Աշխատակիցների անձնական գործերի ձևավորում և վարում՝ համաձայն ՀՀ օրենսդրության,
- Կադրային փաստաթղթաշրջանառության կառավարում,
- Աշխատավարձերի, արձակուրդայինների և ժամանակավոր անաշխատունակության հաշվարկ՝ 1C ծրագրով,
- Հաշվարկների արդյունքների դրամական փոխանցում ֆինանսական բաժնին կամ գործընկերներին,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Կադրային շարժի վերլուծություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտություն կամ հաշվապահություն),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ կադրային գործի և աշխատավարձի հաշվարկի ոլորտում,
- 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի և հարկային օրենսգրքի իմացություն՝ աշխատավարձերի մասով,
- MS Excel-ի և գրասենյակային փաթեթի լավ իմացություն,
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն, ճշգրտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00, սրճդադարի ժամեր՝ 9:30-9:45 և 15:30-15:45։
2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ: 2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում: 2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: