Ջրային փրկարար
X-Group
Նկարագրություն
«Ակվատեկ» համալիրը աշխատանքի է հրավիրում լավ լողալ իմացող փրկարարների։
Պարտականություններ
- Չլքել սահմանված դիտակետերը:
- Հետևել հաճախորդների անվտանգությանը լողավազաններում:
- Ուշադիր լինել ռադիոկապին, խնդրի դեպքում զգուշացնել վերադասին:
- Հաճախորդների նկատմամբ ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք:
- Կատարել հաստիքից բխող այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը (լողի բաժին) ցանկալի է։
- Լողորդի որակավորումը (սերտիֆիկատ, դիպլոմ) ցանկալի է։
- Լողալու կարողությունը պարտադիր է։
- Սեռը՝ արական, իգական։
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: