Ջրամատակարարման և ջրհեռացման համակարգերի մասնագետ
D-Energy LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է Ջրամատակարարման և ջրհեռացման համակարգերի մասնագետ։
Հիմնական պարտականությունները
-
Հաշվարկներ և նախագծում. Ճարտարապետական գծագրերի հիման վրա շենքերի և կառույցների ներքին ու արտաքին ջրամատակարարման, կոյուղու և անձրևաջրերի հեռացման համակարգերի հաշվարկների իրականացում։
-
Տեխնիկական բնութագրերի մշակում. Համակարգերի համար անհրաժեշտ նյութերի ընտրություն՝ ըստ նախահաշվի և շինարարական նորմերի։
-
Համագործակցություն. Աշխատանք հարակից բաժինների և շինարարական թիմերի հետ, նախագծային հարցերով խորհրդատվություն և ճշգրտումներ։
Պահանջներ թեկնածուին
-
Կրթություն. Բարձրագույն տեխնիկական կրթություն
-
Աշխատանքային փորձ. Նվազագույնը 1 տարվա փորձ ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծման և հաշվարկների ուղղությամբ։
-
Ծրագրային գիտելիքներ. AutoCAD, Microsoft Office (Excel)
-
Անձնական որակներ. Պարտաճանաչություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմում աշխատելու հմտություն։
Առավելություններ և պայմաններ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ (09:00 - 18:00), հարմարավետ գրասենյակային պայմաններում։
-
Մրցունակ աշխատավարձ՝ Համապատասխան ձեր հմտություններին և մասնագիտական կարողություններին։
-
Կայուն միջավայր և աճի հնարավորություն. Մասնագիտական զարգացում և մասնակցություն հետաքրքիր ու մասշտաբային նախագծերի:
"Դի֊էներջի" ՍՊ ընկերությունը 2013 թվականից իրականացնում է էներգետիկ ոլորտում նախագծային աշխատանքներ: Ընկերությունը կատարում է 0.22կՎ , 0.4կՎ, 6-10կՎ և 35-110կՎ լարման ցանցերի նախագծում