
Իրավախորհրդատու
Fidelis Law Firm
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Legal
Նկարագրություն
Իրավախորհրդատուի թափուր հաստիք կորպորատիվ և բիզես իրավունքի ոլորտում։
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան (բակալավր, մագիստրոս),
- Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- Կորպորատիվ իրավունքի ոլորտում աշխատանքային փորձ (կամ պրակտիկա),
- Համակարգչային ծրագրերի իմացություն և համացանցից օգտվելու կարողություն,
- Նախաձեռնողականություն,
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցվելու հմտություններ,
- Փաստաբան հանդիսանալը կդիտվի որպես առավելություն:
Company օverview
Ֆիդելիս փաստաբանական և իրավախորհրդատվական կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում։
Ֆիդելիսի փորձառու մասնագետները հանդիսանում են տարբեր մասնագիտական միությունների անդամներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ (փաստաբաններ), սնանկության գործերով կառավարիչներ և արտոնագրված հաշտարարներ։
Թիմում ներգրավված են քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ, ֆինանսաբանկային, հարկային, աշխատանքային իրավունքի մասնագետներ (փաստաբաններ), ինչը Կազմակերպությանը հնարավորություն է տալիս մատուցել իրավախորհրդատվական համալիր ծառայություններ։
Կազմակերպությունը համագործակցում է արտերկրում գործող այլ իրավաբանական ընկերությունների և միությունների հետ, որի արդյունքում մեր ընկերության իրավախորհրդատվական ծառայությունները մատուցվում են նաև ՀՀ սահմաններից դուրս։
Մեր թիմում հավաքված են բարի, ընկերասեր, կյանքը գնահատող և ուրախ մարդիկ։ Մենք օգնում ենք միմյանց, ուրախանում մեկս մյուսի հաջողություններով, աշխատանքային օրը դարձնում հետաքրքիր։ Ֆիդելիսը կարևորում է նոր գաղափարները, նախաձեռնողականությունը, առողջ գործնական միջավայրը, աշխատակիցների գոհունակությունն ու մասնագիտական աճը։
See more