Իրավաբանի օգնական
ST Service
Նկարագրություն
<<Էս Թի Սերվիս>> շինարարական ընկերությունը փնտրում է իրավաբանի։
Պարտականություններ
- Իրականացնել պայմանագրերի կազմում, խմբագրում,
- Մշակել և պատրաստել իրավական փաստաթղթեր՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր և լիազորագրեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործառությունների պատշաճ կատարման համար,
- Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները,
- Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում,
- Իրականացնել իրավաբանական բաժնին առնչվող նամակագրության գործընթացը,
- Պատրաստել անհրաժեշտ գրություններ և ուղարկել այն համապատասխան հասցեատիրոջը,
- Կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին մատուցել ընթացիկ իրավաբանական ծառայություններ:
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Օրենսդրության իմացություն,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն,
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն:
Մենք առաջատարն ենք շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում:
«Երազ» բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ իրականացնում է «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն։ Փորձառու մասնագետների և մեծ թվով բարդ տեխնիկական մեքենաների շնորհիվ ծավալուն աշխատանքները կատարվում են արագ և արդյունավետ: «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն այժմ ունի 300 աշխատող։
Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու, աշխատելու և լիարժեք հանգստի համար: Մենք կառուցում ենք թաղամաս, որտեղ յուրաքանչյուր մանրուք կոչված է դարձնելու մեր առօրյան առավել հարմարավետ: Ընդարձակ կանաչապատ տարածքներ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, ջրավազաններ և շատրվաններ, հստակ կազմակերպված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոններ: Գեղեցիկ թաղամաս քաղաքի լավագույն վայրերից մեկում անհրաժեշտ բոլոր հարմարություններով, մատչելի բնակարաններ հիփոթեքի լավագույն պայմաններով: Թաղամասի բարձրակարգ սպասարկման մեջ համոզվե՛ք ինքներդ: «Երազ» բնակելի թաղամաս… Մեր քաղաքի ապագան։