Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
«HAYANTAR» STATE NON COMMERCIAL ORGANIZATION
Նկարագրություն
կազմում է Բաժնի պետի կողմից իրեն մակագրված փաստաթղթերի՝ ՀՀ դատարաններ ներկայացվող հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, գրությունների, դիմումների, պայմանագրերի, ստուգման ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերը՝ պահպանելով սահմանված ժամկետները։
իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրությունը և դրանց հիման վրա ամփոփում է արդյունքները և դրանք ներկայացնում Բաժնի պետին,
իրականացնում է այլ մարմիններից ստացված իրավական, ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների, առաջարկությունների կազմման, առարկությունների և եզրակացությունների մշակման աշխատանքները,
իրականացնում է օրենքով, Կազմակերպության տնօրենի հրամաններով, Կազմակերպության և Բաժնի կանոնադրություններով ու այլ իրավական ակտերով Բաժնին վերապահված այլ գործառույթներ։
Պարտականություններ
- բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած իր աշխատանքային պարտականությունները,
- 2.3.2 պահպանել Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,
- 2․3․3․ իր աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում կատարել Կազմակերպության տնօրենի և Բաժնի պետի գրավոր ու բանավոր կարգադրությունները, հանձնարարականները և ցուցումները, տնօրենի իրավախորհրդատուի առաջադրանքները, որոնք մտնում են իր աշխատանքային պարտականությունների մեջ,
- 2․3․4․ Բաժնի գլխավոր մասնագետը պատասխանատու է մակագրված գրությունների և հանձնարարականների ժամկետների պահպանման համար,
- 2․3․5. պատասխանատվություն է կրում պաշտոնի նկարագրով նախատեսված իր
- աշխատանքային պարտականությունների չկատարման (ոչ պատշաճ կատարման) համար` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ և մասնագիտական աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ իրավագիտություն մասնագիտության՝ մագիստրոսի աստիճան։