Իրավաբանական ադմինիստրատիվ օգնական
Talent Bridge Armenia
Նկարագրություն
Մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Իրավաբանական Ադմինիստրատիվ Օգնական (Հայերեն և Անգլերեն) Հեռավար՝ Լոս Անջելեսում գործող իրավաբանական գրասենյակին աջակցելու համար։ Աշխատանքը ներառում է հաճախորդների հետ հաղորդակցություն, հեռախոսազանգերի սպասարկում, ադմինիստրատիվ և քարտուղարական աշխատանքներ, ինչպես նաև իրավաբանական թիմի աջակցություն։
Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցվող մասնագետի, ով պատրաստ է երկարաժամկետ համագործակցության։
Իրավաբանական ոլորտում փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Պարտականություններ
- Պատասխանել և կառավարել մուտքային հեռախոսազանգերը
- Իրականացնել հաճախորդների նախնական հարցազրույցներ (Intake)
- Պահպանել շարունակական և պրոֆեսիոնալ կապ հաճախորդների հետ
- Օգնել իրավաբանական փաստաթղթերի պատրաստման և կազմակերպման գործընթացում
- Կառավարել թվային փաստաթղթերն ու գործերի ֆայլերը
- Մուտքագրել և թարմացնել տվյալները համակարգերում
- Հետևել ժամկետներին, հանդիպումներին և օրացույցներին
- Աջակցել իրավաբաններին և թիմին ադմինիստրատիվ ու քարտուղարական աշխատանքներում
- Պատրաստել ամփոփագրեր, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր
Պահանջներ
- Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում (գրավոր և բանավոր)
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Հաճախորդների հետ հեռախոսային հաղորդակցության փորձ կամ պատրաստակամություն
- Բարձր կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Համակարգչային բազային գիտելիքներ և նոր ծրագրեր արագ սովորելու կարողություն
- Ինքնուրույն աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն
- Իրավաբանական, ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման կամ call center ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն
Աշխատանքի ձևաչափ՝ Հեռավար
Գրաֆիկ՝ Լրիվ դրույք (Երկուշաբթի – Ուրբաթ, շաբաթական 40 ժամ)
Աշխատաժամեր՝ 20:30 – 05:30 (Լոս Անջելեսի ժամանակով)
Աշխատավարձ՝ $750-$850 ամսական + տարեկան բոնուսներ՝ ըստ աշխատանքի արդյունքների
Talent Bridge-ը նորարարական Մարդկային ռեսուրսների կառավարման աութսորս կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել արդյունավետ կամուրջ բիզնեսների և բարձրորակ ՄՌԿ լուծումների միջև։ Մեր առանձնահատկությունն է մասնագիտացված և անհատականացված ծառայությունների մատուցումը՝ հիմնված յուրաքանչյուր կազմակերպության յուրահատուկ պահանջների և զարգացման ռազմավարության վրա։