Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան / Փաստաբան

Calibri Group

Location: Kentron, Yerevan
Employment type: Part Time, Flexible, Contract
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Legal, Real Estate
Deadline:
7/12/2026

Նկարագրություն

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ։ Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք՝ կիրառելով Հյուսիսային Ամերիկայի արդյունավետ տեխնոլոգիաներ։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդների գնել, վաճառել և վարձակալել իրենց անշարժ գույքը։

Մենք համալրում ենք մեր թիմը այն մասնագետներով, ովքեր ցանկանում են աշխատել միջազգային ստանդարտներով և դառնալ համակարգված, զարգացող ընկերության կարևոր մասը։

Մենք փնտրում ենք իրավաբան/փաստաբանի, ով ունի անշարժ գույքի ոլորտում գործարքների փորձ և պատրաստ է ապահովել ընկերության և հաճախորդների իրավական անվտանգությունը՝ ուղեկցելով գործարքները ամբողջ ընթացքում։

Այս աշխատանքը պահանջում է բարձր պատասխանատվություն, մանրակրկիտ մոտեցում և զարգացած վերլուծական մտածողություն։ Մեր թիմում իրավաբանը հանդիսանում է առանցքային մասնագետ, ով ապահովում է գործարքների օրինականությունն ու գործընթացների իրավական հստակությունը։

Հաստիքի արդյունքը

Արժեքավոր վերջնական արդյունք՝

Իրավաբանի արդյունավետ աշխատանքի արդյունքում՝

  • Բոլոր գործարքները կատարվում են իրավական անվտանգ և օրինաչափ ձևով և ժամանակին
  • Գործակալները և հաճախորդները տեղեկացված են իրենց գործառույթների իրավական կողմերի վերաբերյալ
  • Հաճախորդների վստահությունը բարձրանում է
  • Ընկերությունը և հաճախորդները խուսափում են իրավական ռիսկերից, տույժերից և դատական վեճերից

    Պարտականություններ

  • Ընկերության աշխատակիցներին և հաճախորդներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Պայմանագրերի մշակում
  • Գործարքներին նախապատրաստում, կնքում և իրավական փաստաթղթերի կազմում
  • Գործարքների կազմակերպում և հաճախորդների հետագա սպասարկում
  • Ընկերության իրավական գործընթացների կազմակերպում՝ ըստ գործող օրենսդրության
  • Օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում
  • Իրավական հետևանքների ներկայացում
  • Անշարժ գույքի գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների ձևակերպում և իրականացում
  • Դատական պրակտիկայի ուսումնասիրություն
  • Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն (իրավունքներ, պարտականություններ, գործարքների պայմաններ)
  • Ընկերության ներկայացում պետական և այլ հաստատություններում (նոտար, կադաստր, բանկ)
  • Իրավաբանական այլ ծառայությունների մատուցում
  • Փաստաթղթաշրջանառության ապահովում
  • Այլ գործառույթների իրականացում և տնօրենի հանձնարարությունների կատարում

    Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք՝

  • Ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Ունեք անշարժ գույքի գործարքների իրականացման փորձ (պարտադիր)
  • Ունեք փաստաբանական գործունեության արտոնագիր (պարտադիր)
  • Տիրապետում եք բանկային համակարգին
  • Ունեք բարձր պատասխանատվության զգացում
  • Ունեք բանակցային հմտություններ
  • Սթրեսակայուն եք
  • Ունակ եք աշխատել թիմում
  • Ունեք զարգացած բանավոր և գրավոր խոսք
  • Տիրապետում եք անգլերեն և ռուսերեն լեզուներին
  • Ունեք հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
  • Ունեք համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Google Business)

    Աշխատանքային պայմաններ

  • Գրաֆիկ ՝ հիբրիդ,
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում՝ Իսահակյան 8 հասցեում։

    Բոնուսներ
  • Հարմարավետ գրասենյակ քաղաքի կենտրոնում,
  • Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Զարգացող և արդյունքներին ուղղված ընկերություն,
Company օverview
address
Address
Իսահակյան փողոց 8
address
Number of employees
1-15
Phone
Phone
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական/գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման ծառայություններ։
Մեր առաքելությունն է`

Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը

Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝

• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Stock units
Stock units
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media