Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան / փաստաբան

ART-LAR

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Legal
Deadline:
9/13/2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է իրավաբան/փաստաբան։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայկական օրենսդրության իմացություն,
  • Պաշտոնական փաստաթղթերի պատրաստման, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու և դատական գործընթացներում մասնակցելու ունակություն,
  • Համակարգչային հմտություններ (MS Office),
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Պահանջվող որակներ

  • Ճկուն մտածողություն, խոհեմություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Բարեխիղճ մոտեցում աշխատանքին,
  • Թիմում աշխատելու կարողություն և հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվություն, բարեխղճություն և գաղտնիության պահպանում։

Աշխատանքի նկարագիր

  • Իրավաբանական ծառայությունների տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց,
  • Փաստաթղթերի, դիմումների, գրավոր հարցումների կազմում և պատրաստում,
  • Դատական գործընթացներում ներկայացուցչություն,
  • Իրավաբառարանային խորհրդատվություն,
  • Կառավարական և այլ պետական մարմինների հետ աշխատանք,
  • Տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրում և վերլուծություն։

Աշխատանքի պայմաններ

  • Աշխատանքային պայմանագիր։
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00։
  • Սրճդադարի ժամեր՝ 9:30-10:15 և 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 15 րոպե
Company օverview
address
Address
Գարեգին Նժդեհ 48/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 444008

«Արտ-Լար» հաշվապահական ընկերությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կայուն և վստահելի ներկայություն ունի Հայաստանի հաշվապահական շուկայում։ Իր 23 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է մասնագիտական բարձր ստանդարտների վրա հիմնված մշակույթ և դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։

Այսօր «Արտ-Լար»-ը միավորում է մոտ 120 փորձառու մասնագետների թիմ, որոնք մատուցում են հաշվապահական, հարկային, ֆինանսական հաշվառման և խորհրդատվական համալիր ծառայություններ՝ բազմաբնույթ ոլորտներ ներկայացնող հաճախորդների համար։ Ընկերությունը վստահելի գործընկեր է ինչպես փոքր ու միջին բիզնեսի, այնպես էլ խոշոր ընկերությունների համար՝ ապահովելով ճշգրիտ հաշվառման, օրենսդրությանն համապատասխան և հաճախորդամետ մոտեցում յուրաքանչյուր համագործակցության մեջ։

«Արտ-Լար»-ի երկարամյա փորձը, տեխնոլոգիական արդիական լուծումների կիրառումը և մասնագիտական թիմի բարձր որակավորումը հիմք են ստեղծել կայուն զարգացման և հաճախորդների լայն բազայի ձևավորման համար։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media