Իրավաբան / Իրավախորհրդատու / Փաստաբան
Արատտա Քընսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
<<Արատտա քընսալթինգ>> իրավաբանական գրասենյակն աշխատանքի է հրավիրում է իրավաբանի՝ քաղաքացիական և վարչական իրավունքների ուղղվածությամբ։
Պարտականություններ
Իրավաբանական բնույթի ծառայություններ (փաստաբանի արտոնագիրը պարտադիր չէ), ներառյալ՝ խորհրդատվություն, իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն երրորդ անձանց հետ հարաբերություններում։
Պահանջներ
- Աշխատողը պարտավոր է դրսևորել պրոֆեսիոնալ մասնագիտական, կառավարման և անձնական հաղորդակցության հմտություններ,
-
Աշխատանքին և թիմային ամբողջական նվիրվածություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Նախաձեռնողականություն ցանկացած հարցում։
Հավելյալ նշումներ
Բարձր պրոֆիլային և յուրահատուկ իրավաբանական գործի շրջանակներում ձեզ հնարավորություն է ընձեռնվելու կատարելագործել նախկինում արդեն իսկ ձեռքբերած հմտություններն առավել բարձր մակարդակի։
Աշխատանքն իրականացվելու է բարձ պատրաստածություն ունեցող անձնակազմի շրջանակներում թիմային սկզբունքով
Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։