Get our free app. It won't take up space on your device
Industry: Legal, Insurance
Deadline: 6/7/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է Իրավաբանի, ով կապահովի Ընկերության իրավաբանական գործառույթների իրականացումը՝ համագործակցելով իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ:

Պարտականություններ

  • Կազմել իրավական փաստաթղթեր, պայմանագրեր, հաղորդագրություններ և ներկայացնել պետական և այլ ատյաններում,
  • Իրականացնել ընթացիկ իրավական խորհրդատվություն Ընկերության տարբեր ստորաբաժինների համար,
  • Ուսումնասիրել օրենսդրության փոփոխությունները, վերլուծել հնարավոր իրավական ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ,
  • Ապահովել արդյունավետ համագործակցություն իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության և Գործատուի միջև։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում, համապատասխան վկայագրերի և հավաստագրերի առկայությունը ցանկալի է,
  • Փաստաբանի լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վարչական և քաղաքացիական իրավունքի ուղղվածություն,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան,
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գերազանց իմացություն, ՀՀ օրենսդրական և այլ իրավական ակտերի կիրառման հմտություն,
  • Իրավական փաստաթղթերի, օրենքների, իրավական ակտերի վերլուծելու ունակություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Բանակցություններ վարելու և հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություններ։
Company օverview
address
Number of employees
16-50
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media