Իրավաբան
«Թի Ըքաունթ» ՍՊԸ
Industry:
Legal, Insurance
Deadline:
5/12/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված իրավաբանի՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, կանոնադրությունների, արձանագրությունների, գրությունների, հարցումների, նամակների, դիմումների և այլ պահանջվող փաստաթղթերի կազմում
- Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման, ինչպես նաև գործընկերներին իրավաբանական, կորպորատիվ իրավունքի վերաբերյալ խորհրդատվության և պարզաբանումների տրամադրում և իրավական խնդիրներին համապատասխան լուծումների տրամադրում
- Բիզնես գործընթացների իրավական ռիսկերի գնահատում
- Իրական շահառուի հայտարարագրի հանձնում
- Իրավաբանական անձանց գրանցում
- Ընկերության լուծարման գործընթացի կազմակերպում
- Գործնական հանդիպումներում, բանակցություններում, դատարանում, պետական մարմիններում, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում Ընկերության ներկայացում
- Օրենքների փոփոխությունների, օրինագծերի և դրանցից բխող իրավական հետևանքների ուսումնասիրում
- Հաստիքից բխող այլ իրավաբանական գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ քաղաքացիական, հարկային, մաքսային, աշխատանքային և այլ համանման օրենքերի գերազանց իմացություն
- Օրենսդրական վերլուծություններ անելու հմտություն
- Առաջնահերթությունը դասակարգելու հմտություն, վերջնաժամկետների պահպանման խիստ կարգապահություն։
- Համակարգչային MS Word և Excel-ի գերազանց իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Ստրեսային իրավիճակներում հստակ որոշումներ կայացնելու ունակություն
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները: