Ինժեներական աշխատանքների պատասխանատու
MLL industries
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում է փորձառու և պատասխանատու մասնագետի զբաղեցնելու Ինժեներական աշխատանքների պատասխանատույի պաշտոնը, ով կղեկավարի ընկերության ինժեներական ստորաբաժանման աշխատանքները, կապահովի նախագծերի արդյունավետ իրականացումը և տեխնիկական գործընթացների բարձր որակը։Աշխատանքի ենք հրավիրում է փորձառու և պատասխանատու մասնագետի զբաղեցնելու Ինժեներական աշխատանքների պատասխանատույի պաշտոնը, ով կղեկավարի ընկերության ինժեներական ստորաբաժանման աշխատանքները, կապահովի նախագծերի արդյունավետ իրականացումը և տեխնիկական գործընթացների բարձր որակը։
Պարտականություններ
- Ղեկավարել և համակարգել ընկերության բոլոր ինժեներական համակարգերի նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքները,
- Վերահսկել ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, օդափոխության, օդորակման և այլ ինժեներական համակարգերի աշխատանքների իրականացումը,
- Ապահովել արտաքին և ներքին ինժեներական ցանցերի նախագծերի համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին,
- Համակարգել ինժեներական նախագծերի մշակման, փորձաքննության և հաստատման գործընթացները,
- Վերահսկել շինհրապարակում ինժեներական համակարգերի մոնտաժային աշխատանքների որակը,
- Կազմակերպել և մասնակցել տեխնիկական խորհրդակցություններին,
- Մասնակցել ընկերության ինժեներական ուղղության զարգացման ռազմավարության մշակմանը,
- Բացահայտել տեխնիկական և բիզնես զարգացման նոր հնարավորություններ,
- Վերահսկել նախագծերի իրականացումը սահմանված ժամկետներում և բյուջեի շրջանակներում,
- Կառավարել ինժեներական թիմի աշխատանքը և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ քաղաքացիական շինարարության, մեխանիկական ճարտարագիտության, ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման-օդափոխության կամ հարակից ինժեներական ոլորտում,
- Շինությունների ներքին և արտաքին ինժեներական համակարգերի (ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում) նախագծման և իրականացման լավ իմացություն,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության կամ ինժեներական համակարգերի ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
- Շինարարական նորմերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների գերազանց իմացություն,
- Նախագծերի կառավարման և բազմաֆունկցիոնալ թիմերի ղեկավարման փորձ,
- AutoCAD, MS Office և մասնագիտական ծրագրերի իմացություն,
- Բանակցությունների վարման և գործարար հարաբերությունների կառուցման հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, ռազմավարական տեսլական և որոշումներ կայացնելու կարողություն,
- Առաջնորդական բարձր որակներ և պատասխանատվության զգացում,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
«MLL Industrial»-ը հիմնադրվել է 2001 թվականին: Հայաստանի շինարարական ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերությունը Հայաստանում շինարարական ոլորտի առաջատարներից է, որը կառուցել է բնակելի և պետական նշանակության շենքեր: