Ինժեներ-շինարար
ՇԻՆ-ՄԱՆ ՍՊԸ
Location:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Industry:
Engineering, Architecture, Construction
Նկարագրություն
ՇԻՆ-ՄԱՆ ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրվում ինժեներ-շինարարի։
Պարտականություններ
- Նորակառույց շենքի հակահրդեհային, օդափոխության ջրամատակարարման, ջրահեռացման և հիդրոտեխնիկական համակարգերի նախագծման և իրականացման աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
- Նախագծային փաստաթղթերի, գծագրերի և տեխնիկական լուծումների ուսումնասիրություն և վերլուծություն։
- Ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին ցանցերի տեխնիկական լուծումների վերահսկում։
- Հրդեհաշիջման ջրամատակարարման համակարգերի և համապատասխան սարքավորումների աշխատանքների վերահսկում։
- Խողովակաշարերի, փականների, ջրաչափական և այլ հիդրոտեխնիկական սարքավորումների ընտրության և տեղադրման վերահսկում։
- Կատարված աշխատանքների համապատասխանության ստուգում նախագծին, տեխնիկական նորմերին և գործող ստանդարտներին։
- Թաքնված աշխատանքների, խողովակաշարերի և հանգույցների ստուգում՝ նախքան դրանց փակումը։
- Հայտնաբերված թերությունների արձանագրում և դրանց վերացման վերահսկում։
- Անհրաժեշտության դեպքում նախագծային լուծումների փոփոխությունների և տեխնիկական առաջարկների ներկայացում։
- Նյութերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերի ստուգում և համապատասխանության վերահսկում։
- Կատարված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում։
- Մասնակցություն համակարգերի վերջնական փորձարկման, գործարկման և պատվիրատուին հանձնելու գործընթացին։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ հիդրոտեխնիկայի, ջրամատակարարման և ջրահեռացման, շինարարական կամ հարակից մասնագիտությամբ։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում՝ որպես հիդրոինժեներ կամ համապատասխան մասնագետ։
- Շինարարական նորմերի, ստանդարտների և տեխնիկական անվտանգության պահանջների իմացություն։
- Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և վերահսկման փորձ։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և բարձր կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ բարձր: