Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-մեխանիկ

Spayka LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Engineering
Deadline:
10/26/2024
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերության պլաստիկ արտադրանքների արտադրամասերում կատարել պլաստիկ կաղապարող մեքենաների, սարքերի, սարքավորումների և ձևավորող կաղապարների մեխանիկի աշխատանք:

Պարտականություններ

  • Մշտական անխափան աշխատանքի ապահովում
  • Մեխանիկական և տեխնիկական խնդիրների բացահայտում և թերությունների վերացում
  • Մեխանիզմներիև մեխանիկական բաղադրիչների, շարժիչների, պոմպերի ապամոնտաժում, վերանորոգում, հավաքում, փորձարկում և գործարկում
  • Կաղապարների ապամոնտաժում և մոնտաժում կաղապարող մեքենաների վրա, առաջացած խնդիրների դեպքում դրանց թերությունների վերացում
  • Պլանային և ոչ պլանային սպասարկումների գրաֆիկի կազմում, և ըստ գրաֆիկի դրանց իրականացում
  • Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում ըստ կանոնակարգի
  • Անհրաժեշտության դեպքում պահեստամասերի, նյութածախսերի և/կամ գործիքների ցուցակագրում և տրամադրում վերադասին՝ վերը նշվածի ապահովման համար
  • Մասնակցել նոր կամ առկա մեքենաների / սարքավորումների տեղադրման յուրաքանչյուր փուլին, իրականացնել սարքավորումների սպասարկումը՝ դրանց անխափան շահագործումն ապահովելու համար.
  • Անհրաժեշտության դեպքում աշխատել աշխատանքային ժամից դուրս՝ անսպասելի առաջացած խնդիրների լուծման և / կամ անավարտ աշխատանքը ավարտին հասցնելու
  • Առաջացած անլուծելի խնդիրների դեպքում դիմել վերադասին
  • Կատարել արտադրամասի պահեստապետի պարտականությունները
  • Գրանցել անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների՝ հումքերի, արտադրանքների և պահեստամասերի մուտքային, առկա և մնացորդային քանակները, վերահսկել դրանց հաշվետարական շարժի ապահովումը և դրանց տեղաշարժը դեպի տարբեր պահեստներ, արտադրամասեր / ստորաբաժանումներ:

Պահանջներ

  • Գերազանց տեխնիկական գիտելիքների և հմտությունների իմացություն, վերլուծելու բարձր կարողություն
  • Առնվազն 4-5 տարվա հաստոցների / մեքենաների մեխանիկ կամ սպասարկող ինժեների աշխատանքային փորձ՝ տեխնիկական և/կամ արտադրական ոլորտում
  • Տեխնիկական զանազան խնդիրներ լուծելու բարձր կարողություն
  • Պատասխանատու
  • Միջանձնային և թիմի հետ աշխատելու գերազանց հմտություններ
  • MS office իմացություն
  • Տեխնիկական ոլորտում կրթությունը ցանկալի է
  • Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ

Company օverview
address
Address
ք.Երևան, Բագրատունյաց 70/18
address
Number of employees
1001+
Phone
Phone
060704444

"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free parking
Free parking
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media