Ինժեներ (Инженер ПТО)
Ervada LLC
Նկարագրություն
Շինարարական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում արտադրատեխնիկական բաժնի ինժեների /Инженер ПТО/։
Պարտականություններ
- Կազմել և վարել շինարարական աշխատանքների տեխնիկական փաստաթղթերը,
- Ստուգել կատարված աշխատանքների ծավալների համապատասխանությունը նախագծերին,
- Կազմել կատարված աշխատանքների ակտերը և անհրաժեշտ հաշվետվությունները,
- Վերահսկել շինարարական աշխատանքների որակն ու ժամկետները,
- Համագործակցել պատվիրատուի, նախագծողի և շինարարական խմբի հետ։
Պահանջներ
- Համապատասխան կրթություն,
- Աշխատանքային փորձ շինարարության ոլորտում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00-18:00։
- Աշխատանքի վայրը՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արցախի պողոտա, 28/15)։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/