Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ (ճանապարհաշինարարության ոլորտում)

ECO BUILDING LLC

Location: Երևան և ՀՀ մարզեր
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction, Project, Product Management
Deadline:
10/9/2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում Շինարարական աշխատանքների ղեկավարի (Աշխղեկ՝ ճանապարհաշինարարության ոլորտում), ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր տեղամասերում՝ Երևանում և ՀՀ մարզերում ճանապարհների շինարարարության աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:

Պարտականություններ

  • Ճանապարհաշինական աշխատանքների կազմակերպում և վերահսկում շինհրապարակում
  • Աշխատանքային խմբերի և աշխատակիցների աշխատանքի կազմակերպում
  • Շինարարական և ճանապարհաշինական տեխնիկայի աշխատանքի համակարգում
  • Աշխատանքների կատարման ժամկետների և որակի վերահսկում
  • Աշխատանքների իրականացում նախագծային և տեխնիկական պահանջներին համապատասխան
  • Օրվա աշխատանքային առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում
  • Շինանյութերի և անհրաժեշտ ռեսուրսների պահանջի ժամանակին ներկայացում
  • Կատարված աշխատանքների ծավալների հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում
  • Շինհրապարակում աշխատանքային կարգապահության և անվտանգության կանոնների պահպանման վերահսկում
  • Առաջացած տեխնիկական և կազմակերպչական խնդիրների օպերատիվ լուծում

Պահանջվող որակավորումներ՝

  • Ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 3-5 տարի
  • Ճանապարհաշինական աշխատանքների տեխնոլոգիայի և փուլերի լավ իմացություն
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի ընթերցման և կիրառման կարողություն
  • Շինարարական տեխնիկայի և մեքենամեխանիզմների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
  • Աշխատանքային գործընթացը կազմակերպելու և անձնակազմ ղեկավարելու ունակություն
  • Պատասխանատվություն, կարգապահություն և օպերատիվություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու և արագ որոշումներ կայացնելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
  • Աշխատավարձը՝ մրցակցային
Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media