Ինժեներ
Ալտեք ՍՊԸ
Նկարագրություն
«Ալտեք» ՍՊԸ-ին անհրաժեշտ է ինժեներ:
Կազմակերպությունը զբաղվում է տարբեր տեսակի և բարդության դռների, պատուհանների և այլ ապակե կոնտստրուկցիաների արտադրման և տեղադրման աշխատանքներով։
Պարտականություններ
-
Օբյեկտներում դռների, պատուհանների և այլ կոնստրուկցիաների չափագրումների իրականացում։
-
Չափագրումների արդյունքների մշակում և տեխնիկական տվյալների ճշգրիտ գրանցում։
-
AutoCAD ծրագրով գծագրերի և տեխնիկական սխեմաների կազմում։
-
Նախագծերի և աշխատանքային գծագրերի ուսումնասիրություն ու անհրաժեշտ փոփոխությունների իրականացում։
-
Չափագրումների հիման վրա նյութերի և աշխատանքների ծավալների հաշվարկ։
-
Կատարված չափագրումների հիման վրա գնային առաջարկների կազմում։
-
Արտադրության և տեղադրման թիմերի հետ տեխնիկական հարցերի համակարգում։
-
Տեխնիկական խնդիրների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն։
-
Ինժեներ-չափագրողի աշխատանքային փորձը ցանկալի է։
-
AutoCAD-ի լավ իմացություն։
-
Տեխնիկական գծագրեր կարդալու և կազմելու կարողություն։
-
Չափագրումներ և հաշվարկներ կատարելու հմտություն։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և կազմակերպվածություն։
-
Թիմում աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամերն են՝ երկ-շբթ՝ 9։00-18։00
- Հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ 13փ․ 9/1։
"Ալտեք" ՍՊԸ-ն զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքներով։