Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ

ASEDL LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Engineering, Art, Design
Deadline:
7/4/2022
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությունը իր ընդլայնվող և զարգացող թիմին միանալու է հրավիրում ալյումինե, ապակյա և մետաղական կոնստրուկցիաների արտադրության ոլորտում փորձ ունեցող ինժեներների, ովքեր իրականացնելու են արտադրական գծագրերի և արտադրականի պատրաստում, ըստ անհրաժեշտության չափագրման աշխատանքներ։

Պարտականություններ

  • Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների մասով լուծումներ է առաջադրում, հանդես է գալիս առաջարկություններով
  • Պատվիրատուի կողմից տրամադրված կամ իր կողմից չափագրման արդյունքում ստացված ինֆորմացիայի հիման վրա կազմում է աշխատանքային գծագրեր և արտադրական պատվեր
  • Ըստ անհրաժեշտության իրականացնում է չափագրման աշխատանքներ
  • Ճարտարագետ-գլխավոր ինժեներին է փոխանցում չափագրման և գծագրի ամբողջական ինֆորմացիան
  • Պատրաստում է պրոեկտի նյութածախսը

Պահանջներ

  • Բարձրագույն ճարտարագիտական կրթություն
  • Չափագրումներ և գծագրեր իրականացնելու փորձ
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • AutoCad կամ Orgadata ծրագրի իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6օրյա աշխատանքային գրաֆիկով, աշխատանքի վայրը Նոր Նորքի 5-րդ զանգված/Ջրվեժ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 096 272799 հեռախոսահամարի միջոցով:

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media