Հյուրընկալ-մենեջեր
"POLKOVNIK" GROUP
Նկարագրություն
Հառիճ ռեստորանն աշխատանքի է հրավիրում հյուրընկալ-մենեջերի։
Պարտականություններ՝
- Հյուրերի դիմավորում և բարձրակարգ սպասարկման ապահովում
- Վերահսկել և կազմակերպել ռեստորանի բնականոն աշխատանքը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ՝
- Սեռը՝ արական
- Տարիքը՝ մինչև 45 տարեկան,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ռեստորանային ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություն,
- Նախաձեռնողականություն,
- Ղեկավարման հմտություններ,
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Դավթաշեն Ձոր 1 թաղամաս
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։