Get our free app. It won't take up space on your device

Ընդունարանի աշխատակից

Imperial Palace Hotel

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 100,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: In shifts, Night shift, Day shift
Work experience: Not required
Industry: Tourism, Hospitality
Students will also be considered
Deadline:
7/26/2026

Նկարագրություն

Imperial Palace Hotel-ը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում պատասխանատու, հյուրընկալ և բարձր հաղորդակցման հմտություններով օժտված ընդունարանի ԳԻՇԵՐԱՅԻՆ և ցերեկային հերթափոխերով աշխատակիցների։

Պարտականություններ

  • Հյուրերի ջերմ և պրոֆեսիոնալ դիմավորում և սպասարկում,
  • Check-in և Check-out գործընթացների իրականացում,
  • Հեռախոսազանգերի և հյուրերի հարցումների պատշաճ սպասարկում,
  • Հյուրերին հյուրանոցի ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Ամրագրումների ընդունում, մշակում և համակարգում,
  • Հյուրերի դիմումների, հարցերի և բողոքների արագ ու արդյունավետ լուծում,
  • Համագործակցություն հյուրանոցի այլ բաժինների հետ՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով,

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային գիտելիքներ,

Հավելյալ նշումներ

Աշխատանքը գիշերային հերթափոխի է ժամը՝ 22:00ից մինչև 08:00:

Աշխատանքը կազմակերպվում է 2/2 հերթափոխային գրաֆիկով (երկու օր աշխատանք, երկու օր հանգիստ)

Ցերեկային հերթափոխը ՝ 08։00 - 15։00 և 15։00 - 22։00։

Ցերեկային հերթափոխը ՝

Տարիքային սահմանափակումը՝ 18-30 տարեկան:


Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, կարևորում եք բարձրակարգ սպասարկումը և ցանկանում եք դառնալ հյուրընկալության ոլորտի մասնագետ, ապա սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին: Ինքնակենսագրականները ուղարկել անպայման լուսանկարով: Առանց լուսանկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:

Company օverview
address
Address
23 Koryun str. Republic of Armenia Yerevan
address
Number of employees
1-15

Երևան քաղաքի հենց սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ “Իմպերիալ Պալաս Հոթել”-ը արդեն մեկ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդհամնեը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ և այլ կառույցներ, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media