Get our free app. It won't take up space on your device

HVAC համակարգերի նախագծող

«ԿոնսԷլ» ՍՊԸ

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Open to international applicants
Green job
Deadline:
12/6/2025

Նկարագրություն

«ԿոնսԷլ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում HVAC համակարգերի նախագծող (օդափոխություն, օդորակում, ջեռուցում, ջրամատակարարում և ջրահեռացում)։

Պարտականություններ

  • Իրականացնել շինարարական օբյեկտների ուսումնասիրություն՝ օդափոխության, օդորոկման և ջեռուցման համակարգերի նախագծման համար,
  • Կատարել HVAC համակարգերի նախագծում,
  • Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր,
  • Ընկալել պատվիրատուի պահանջները և համապատասխան լուծումներն առաջարկել,
  • Իրականացնել նախագծի անհրաժեշտ ուղղումներ,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն (ՋԳՄՕ բաժին),
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Revit, AutoCAD, AutoCAD MEP ծրագրերի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Արագ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Առկայության դեպքում ուղարկել նաև պորտֆոլիո։

Հասցե՝ ք. Երևան, Արարատյան փ., 90/2։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արարտյան 90/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 465070

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:

Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`

  • Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair

  • Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua

  • Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg

  • Չիլլերային համակարգեր - Climaveneta

  • Անվտանգություն - Rapiscan Systems

  • Լուսավորություն - Signify (Philips), GTV

  • Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar

Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`

 

  • Նախագծում

  • Սարքավորումների մատակարարում և տեղադրում

  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

  • Վերանորոգման աշխատանքներ

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media