Հսկիչ, չափիչ սարքավորումների մասնագետ
" Armenal" CJSC
Նկարագրություն
Աշխատանքը իրականացվելու է արդյունաբերական/արտադրական միջավայրում և պահանջում է պատրաստակամություն աշխատելու արտակարգ իրավիճակների ժամանակ՝ 24/7 օպերատիվ արձագանքի ռեժիմով։
Մասնագետը պետք է կարողանա ոչ միայն վերացնել առաջացած անսարքությունը, այլև հասկանալ դրա պատճառը և առաջարկել լուծումներ՝ նման խնդիրների կրկնությունը կանխելու համար։
Աշխատանքային փորձը արդյունաբերական ձեռնարկությունում, էլեկտրատեխնիկայի կամ չափիչ համակարգերի ոլորտում կհամարվի առավելություն։
Պարտականություններ
- Գործարանի լաբորատոր սարքավորումների տեխնիկական սպասարկում և անխափան աշխատանքի ապահովում։
- Չափիչ և վերահսկիչ սարքավորումների ստուգում, կարգաբերում և չափաբերում (կալիբրացիա)։
- Գործարանի հաստաչափիչների (толщиномер) տեխնիկական սպասարկում, ստուգում և աշխատանքային վիճակի ապահովում։
- Համակարգիչների, օպերացիոն համակարգերի և անհրաժեշտ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների հայտնաբերում և վերացում։
- Սարքավորումների պարբերական կանխարգելիչ սպասարկման իրականացում՝ վթարների և անսարքությունների հավանականությունը նվազեցնելու նպատակով։
- Վթարային իրավիճակներում օպերատիվ արձագանք՝ 24/7 ռեժիմով։
- Արտադրական գործընթացի համար կարևոր սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
- Անհրաժեշտության դեպքում համագործակցություն ԿԻՊիԱ, էլեկտրական, մեխանիկական և արտադրական բաժինների մասնագետների հետ՝ ընդհանուր տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն։
- Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքների լավ իմացություն։
- Էլեկտրական և էլեկտրոնային սխեմաներ կարդալու և դրանցով աշխատելու կարողություն։
- Համակարգչային տեխնիկայի և Windows օպերացիոն համակարգերի լավ իմացություն։
- Տեխնիկական փաստաթղթեր, սարքավորումների ձեռնարկներ և սխեմաներ կարդալու կարողություն։
- Վթարային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և օպերատիվ արձագանքելու կարողություն։
- Թիմում աշխատելու և այլ մասնագետների հետ համագործակցելու ունակություն։
- Պատասխանատվություն, կարգապահություն և տեխնիկական խնդիրները մինչև վերջ հասցնելու մոտեցում։