Get our free app. It won't take up space on your device

Հրուշակագործական արտադրամասի պատասխանատու

Տորթոմանիա ՍՊԸ

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
10/28/2026

Նկարագրություն

«Տորթոմանիա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի հրուշակագործական արտադրամասի պատասխանատուի:
Եթե ունեք արտադրական գործընթացների կառավարման փորձ, առաջնորդելու կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը,
  • Կառավարել անձնակազմի աշխատանքը, բաշխել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը
  • Ապահովել արտադրության պլանի ժամանակին և որակյալ իրականացումը,
  • Հետևել սարքավորումների արդյունավետ շահագործմանը և ժամանակին սպասարկման կազմակերպմանը,
  • Ապահովել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
  • Համագործակցել լոգիստիկայի, գնումների և վաճառակետերի հետ՝ արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ կառավարման ոլորտում, սննդի արտադրության ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն
  • Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական ունակություններ,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն,
  • MS Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի իմացությունը կդիտվի, որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Արզնու խճ. 1/20/31
  • Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, ժամերը` 08:00-17։00 կամ 09:00-18:00
  • Աշխատավարձը՝ բարձր

Մանրամասների զանգահարեք +374 95 965555

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media