HR հավաքագրող
Zovq Supermarket
Նկարագրություն
Մեր ընկերությունը փնտրում է նպատակասլաց և հաղորդակցվող HR հավաքագրող, ով կմիանա մեր թիմին և կնպաստի լավագույն մասնագետների ներգրավմանը
Պարտականություններ
-
Թափուր հաստիքների պահանջների հստակեցում ղեկավարների հետ
-
Թեկնածուների որոնում տարբեր հարթակներում (LinkedIn, job կայքեր, սոցիալական ցանցեր և այլն)
-
Ռեզյումեների ուսումնասիրություն և նախնական հարցազրույցների անցկացում
-
Թեկնածուների ուղեկցում ամբողջ հավաքագրման գործընթացում
-
Տվյալների բազայի վարում և թարմացում
-
Աշխատաշուկայի ուսումնասիրություն և մրցակցային առաջարկների վերլուծություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ HR, հոգեբանություն ոլորտ)
- Աշխատանքային փորձ HR կամ հավաքագրման ոլորտում՝ ՊԱՐՏԱԴԻՐ հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքին պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6 օրյա է՝ 10:00-18:00
«Զովք» սուպերմարկետների ցանցը սկսել է իր պատմությունը 1999թ-ից, երբ բացվեց առաջին մթերային խանութը` Նալբանդյան 102 հասցեում: Այն շատ կարճ ժամանակում գրավեց հաճախորդների վստահությունը, ճանաչվեց իր տեսականու լիությամբ, ինչպես նաև սպասարկման և ապրանքի բարձր որակով: Պահպանելով մեր արժեքները՝ «Զովք» ցանցը սկսեց մեծանալ և այսօր ունենք 36 մասնաճյուղ։
«Զովք» սուպերմարկետների ցանցը աճում և ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր, իսկ գործողները բարելավվում են՝ համաձայն հաճախորդների աճող կարիքների: Մենք միշտ ուրախ ենք տեսնել Ձեզ «Զովքում»: