HR Generalist
Carrefour Armenia
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող, պատասխանատու և հաղորդակցման բարձր հմտություններով HR Generalist, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
Պարտականություններ
- Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացը։
- Կազմակերպել նոր աշխատակիցների ընդունման (Onboarding) գործընթացը։
- Վարել աշխատակիցների անձնական գործերը և HR փաստաթղթաշրջանառությունը։
- Համակարգել աշխատակիցների արձակուրդների, բացակայությունների և աշխատանքային ժամերի հաշվառումը։
- Մասնակցել արդյունավետության գնահատման, ուսուցման և զարգացման ծրագրերի կազմակերպմանը։
- Ապահովել ընկերության HR քաղաքականությունների և ընթացակարգերի իրականացումը։
- Տրամադրել խորհրդատվություն աշխատակիցներին HR հարցերի վերաբերյալ։
- Ապահովել համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին։
- Մասնակցել աշխատակիցների ներգրավվածության և կորպորատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Պահանջներ
- կրթություն ՝ բարձրագույն, HR ոլորտի մասնագիտական վերապատրաստումները կամ հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն։
- աշխատանքային փորձ՝ պարտադիր համանման ոլորտում
- պարտադիր հմտություններ՝ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն, Microsoft Office-ի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
- ցանկալի հմտություններ՝ Նախաձեռնողականություն, ճկունություն և շարունակական զարգացման ձգտում
Հավելյալ նշումներ
Գրաֆիկ ՝ 6 օրյա, երկ․-շաբաթ
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: