HR ադմինիստրատիվ օգնական
D & S Construction LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք HR ադմինիստրատիվ օգնական, ով ցանկանում է սովորել ամենապահանջված մասնագիտությունը ամենաժամանակակից ոլորտում։
Պարտականություններ
-
Աջակցել HR գործընթացների կազմակերպմանն ու համակարգմանը, վարել համապատասխան փաստաթղթեր
-
Նպաստել Ընկերության կորպորատիվ մշակույթի զարգացմանը՝ աջակցելով տարբեր միջոցառումների կազմակերպմանը
-
Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում
-
Վարել մուտքային և ելքային նամակագրություններ
-
Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն
-
Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները
-
Հետևել կուրիերային/առաքման ծառայությունների աշխատանքին՝ համագործակցելով մատակարարների հետ
-
Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ
Պահանջներ
-
Հայերենի գերազանց իմացություն (գրագետ բանավոր և գրավոր խոսք)
-
Համակարգչային գրագիտություն` "MS Office" (Word, Excel, Powerpoint) ծրագրերի, ինչպես նաև Canva հարթակի և ժամանակակից AI գործիքների իմացություն և արդյունավետ կիրառելու հմտություն, էլ․ փոստի (mail/gmail, google chat/calendar, outlook) կառավարելու հմտություններ
-
Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
-
Հաղորդակցման բարձր հմտություններ և թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն
-
Նախաձեռնողականություն և ստեղծագործ մտածողություն
-
Կազմակերպչական ունակություններ
-
Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Մեր ընկերությունն առաջարկում է՝
- Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում
- Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում
- Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում
- Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ:
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է: Մեր պրոֆեսիոնալիզմի և որակի լավագույն վկայությունն արդեն իսկ հաջողությամբ շահագործման հանձնված «Լույսեր» բնակելի թաղամասն է։ Այսօր ընկերությունը շարունակում է իր ընդարձակումը՝ իրականացնելով այնպիսի մասշտաբային ընթացիկ նախագծեր, ինչպիսիք են «Դալան» տեխնոպարկը, «Skyline» բնակելի համալիրը և այլն․․․։