
Host / Hostess
TotoGaming
Նկարագրություն
Փնտրում ենք հյուրընկալ, ով պատասխանատու է հաճախորդներին դիմավորելու, փաստաթղթերի ստուգման, հաճախորդների հանգստի նախընտրելի տարբերակները բացահայտելու կամ այլ տարբերակներ առաջարկելու համար։
Պարտականություններ
- Դիմավորել, ընդունել և ուղեկցել հյուրերին
- Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվության և դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հյուրերին
- Բացահայտել հաճախորդների պահանջմունքները
- Իրականացնել մատուցում
- Տրամադրել սպասարկման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն
- Կարգավորել խնդրահարույց իրավիճակները՝ առաջարկելով բավարարող լուծում
- Փոխանցել տեղեկատվություն անմիջական ղեկավարին հաճախորդների սպասարկման ոլորտում առկա թերությունների վերաբերյալ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարություններ, որոնք առնչվում են աշխատանքին
Պահանջներ
- Գրագետ բանավոր խոսք
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
Կարող եք դիմել ռեզյումեի կամ նամակի միջոցով՝ թողնելով անձնական տվյալներ և կոնտակտային հեռախոսահամար։