
Հոսքագծի օպերատոր
Bonilat LLC
Նկարագրություն
«Բոնիլատ»-ը համալրում է իր թիմը և փնտրում է պատասխանատու և ուշադիր հոսքագծի օպերատորի, ով կհետևի արտադրական սարքավորումների անխափան աշխատանքին, կվերահսկի արտադրանքի որակը և կապահովի տեխնոլոգիական գործընթացների ճիշտ իրականացումը։
Պարտականություններ
- Կաթնամթերքի արտադրական հոսքագծի սարքավորումների կառավարում և մշտական մոնիթորինգ՝ ապահովելով արդյունավետ և անխափան աշխատանք,
- Լցման, փաթեթավորման և մատակարարման գործընթացների իրականացում,
- Սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում, խափանումների արձանագրում և ժամանակին հաղորդում արտադրության բաժնի ղեկավարին,
- Արտադրությունից առաջ սարքավորումների նախապատրաստում և արտադրությունից հետո՝ մաքրում սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան,
- Արտադրական անվտանգության կանոնների և որակի վերահսկման ընթացակարգերի հետևողական պահում։
Պահանջներ
- Միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է՝ սննդի արդյունաբերության ոլորտում),
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Տեխնիկական սարքավորումների աշխատանքային սկզբունքների իմացություն,
- Ուշադրություն մանրուքներին, պատասխանատվության բարձր զգացում,
- Ֆիզիկական պատրաստվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 07։00-14։00։