Get our free app. It won't take up space on your device

Հոսքագծի օպերատոր

Oval plastic

Industry: Production, Operations
Deadline: 6/9/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

"Օվալ" պլաստիկ ընկերությունը փնտրում է արտադրական հոսքագծի օպերատորի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրական սարքավորումների բարձրակարգ շահագործման համար:

Պարտականություններ

  • Արտադրական պլանին համապատասխան շահագործել կցված արտադրական հաստոցները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
  • Կատարել կցված արտադրական հաստոցների տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումը՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի,
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
  • Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
  • Առաջարկել և իրականացնել կցված հաստոցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական ոլորտում),
  • Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթից-շաբաթ, 2 հերթափոխով, ժամերը՝ առաջին հերթափոխ` 09:00-18:00, երկրորդ հերթափոխ`18:00-01:00: Աշխատավարձը կախված է մասնագիտական ունակություններից:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Spread the word! Share this job on social media