
HoReCa վաճառքի մենեջեր
Global Marketing and Distribution
Նկարագրություն
GMD Marketing Agency-ին փնտրում է փորձառու, ակտիվ և պատասխանատու ՀոՌեԿա վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Ուսումնասիրել ՀոՌեԿա շուկան,
- Ներգրավել նոր հաճախորդներ՝ հաստատելով վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ նրանց հետ,
- Ապահովել կայուն վաճառքներ,
- Ներակայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ՀոՌեԿա ոլորտում ցանկալի է,
- Մեքենայի առկայություն,
- Հաղորդակցության և միջանձնային շփումների, բանակցությունների վարման գերազանց կարողություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբ․՝ 09։00-18։00։
16 տարի աշխատելով ՀՀ խոշորագույն հարկատու ընկերությունում՝ «Գրանդ Հոլդինգում», ղեկավար տարբեր պաշտոններում, մի շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Այսօր ՀՀ-ում ընդհանուր առմամբ մարքեթինգի և մերչնդայզինգի ոլորտը թերզարգացած է: Գրեթե բոլոր կազմակերպություններում մարքեթինգ ասելով հասկանում են գովազդ, դիզայն և ՍՄՄ, իսկ մերչնդայզինգի թիմեր տեղական արտադրող և ներմուծող կազմակերպությունները չունեն: Արդյունքում ՀՀ գրեթե բոլոր շուկաներում գերիշխող դիրք ունեն տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք մայր երկրներում ունեն հզոր մարքեթինգային թիմեր:
Ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառն այն է, որ տեղական ընկերությունների համար չափազանց թանկ և ռեսուրսատար է բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի թիմեր ունենալը: Եվ ահա գաղափար առաջացավ առաջարկել լիարժեք մարքեթինգային, մերչնդայզինգային և վաճառքի ծառայությունների աութսորսինգ:
Արդյունքում կազմակերպությունները կարող են շատ փոքր գումարով ունենալ բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի մեծ թիմ: Դա հնարավորություն կտա շատ արագ բարձրացնել մրցակցային առավելությունները և տեղական շուկայում դառնալ առաջատարներ: