Get our free app. It won't take up space on your device

HoReCa շուկայի զարգացման պատասխանատու

Sovrano

Industry: Sales, Business Development
Deadline: 6/20/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

Սովռանո Ընկերությանը շտապ անհրաժեշտ են փորձառու HoReCa շուկայի զարգացման պատասխանատուներ։

Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:

Պարտականություններ

  • HoReCa ոլորտի օբյեկտների այցելություններ և պատվերների հավաքագրումներ,
  • Երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատում թիրախային և արդեն իսկ գործող գործընկերների հետ,
  • Կազմակրեպության ապրանքատեսականու իրացման և խթանման արդյունավետ կազմակերպում,
  • Պարբերաբար շուկայի ուսումնասիրության/մարքեթինգային հետազոտությունների իրականացում ՝ Ընկերության ապրանքատեսականու նկատմամբ պահանջարկի ուսումնասիրման նպատակով,
  • Մասնակցություն ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերը և ակցիաները,
  • Պրոբլեմային հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • Ամսական կտրվածքով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը,
  • Հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Պարտադիր աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում՝ HoReCa ոլորտում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
  • Անձնական մեքենա (գազով),
  • Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9։00-18։00։

Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media