Հիգիենայի ենթաբաժնի ղեկավար
ATENK LLC
Նկարագրություն
Աթենք ընկերության Գետամեջի արտադրական համալիրում հրավիրում ենք աշխատանքի հիգիենայի ենթաբաժնի ղեկավարի, ով պատասխանատու կլինի արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման և հիգիենայի գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել արտադրությունում հիգիենայի ենթաբաժինների ամենօրյա աշխատանքը,
- Ապահովել արտադրական տարածքների, սարքավորումների և օժանդակ տարածքների, սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքները և իրականացնել հսկողություն,
- Վերահսկել սննդի անվտանգության պահանջների պահպանման կազմակերպումը,
- Ղեկավարել և համակարգել հիգիենայի բաժնի աշխատանքը,
- Կազմել աշխատանքային գրաֆիկներ, հաշվետվություններ ըստ պահանջի, վարել նամակագրություն, հանդես գալ առաջարկություններով, կազմել ընթացակարգեր և գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի)
- Աշխատանքային փորձ արտադրական կամ հիգիենայի ոլորտում,
- Ղեկավարելու և թիմի հետ աշխատելու հմտություններ,
- Սանիտարահիգիենիկ նորմերի և անվտանգության կանոնների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխով է:
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: