Get our free app. It won't take up space on your device

Հերթափոխի պատասխանատու

Veled Group

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
10/14/2026

Նկարագրություն

Ապակիների և հայելիների մշակման արտադրամասը աշխատանքի է հրավիրում հերթափոխի պատասխանատուի (смена-ի ղեկավարի), ով պատասխանատու կլինի արտադրական գործընթացի կազմակերպման, հերթափոխի աշխատակազմի կառավարման և արտադրական պլանի կատարման համար։

Պարտականություններ

  • Հերթափոխի ընթացքում արտադրական գործընթացի ղեկավարում և վերահսկում
  • Պատվերների ընթացքի հսկողություն՝ գրանցումից մինչև պատրաստի արտադրանքի պահեստ հանձնում
  • Աշխատակիցների միջև առաջադրանքների բաշխում և աշխատանքի կազմակերպում
  • Աշխատանքային կարգապահության և անվտանգության կանոնների պահպանման վերահսկում
  • Խափանումների, ուշացումների և խնդիրների վերաբերյալ օպերատիվ տեղեկացում ղեկավարությանը
  • Հումքի և նյութերի մնացորդների վերահսկում, ժամանակին պատվիրում
  • Հերթափոխի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում

Պահանջներ

  • Արտադրության կազմակերպման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է՝ ապակու, մետաղի կամ նմանատիպ արտադրության ոլորտում)
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ
  • Պատասխանատվության զգացում, ճշտապահություն
  • Սթրեսակայունություն, խնդիրներ լուծելու ունակություն
  • Համակարգչային տարրական գիտելիքներ (Excel, 1C՝ որպես առավելություն)

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00
  • Հետագայում հնարավոր է գիշերային հերթափոխի կազմակերպում
  • Մրցունակ աշխատավարձ (քննարկվում է հարցազրույցի ընթացքում)
Company օverview
address
Address
Ծովակալ Իսակովի պողոտա 52/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 43 404025

«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media