Հերթապահ ինժեներ
Yerevan Place Hotel
Մենք փնտրում ենք հերթապահ ինժեների՝ միանալու մեր թիմին Yerevan Place հյուրանոցում:
Պարտականությունները ներառում են հյուրանոցի տարածքում գտնվող մեխանիկական, էլեկտրական և ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքի ապահովումը և տեխնիկական սպասարկումը։
Պարտականություններ
- Հետևել տեխնիկայի անխափան և ապահով աշխատանքին
- Իրականացնել սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում
- Իրականացնել պլանային ստուգումներ
- Վերացնել սարքավորումների անսարքությունները և անհրաժեշտության դեպքում վերանորոգման համար համակարգել գործողությունները արտաքին կապալառուների հետ
- Անհապաղ արձագանքել հյուրերի ցանկացած խնդրանքին կամ արտակարգ իրավիճակներին, որոնք կապված են հյուրանոցի ենթակառուցվածքների հետ
- Ապահովել հյուրերի և անձնակազմի համար հարմարավետ և ապահով միջավայր
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ, մեխանիկական, էլեկտրական և սանտեխնիկական համակարգերում փորձը կդիտվի որպես առավելություն
- Անվտանգության ստանդարտների իմացություն
- Սարքավորումների անսարքությունները արդյունավետորեն վերացնելու և լուծելու ունակություն
- Անկախ աշխատելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն
- Արագաշարժություն
- Սթրեսակայունություն
Երևան Փլեյս հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ։
Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։