Get our free app. It won't take up space on your device

Հեռախոսային սպասարկման մասնագետ

AMIO BANK

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Day shift
Work experience: Junior
Industry: Accounting, Finance, Banking, Customer Support, Client Care
Deadline:
6/16/2025

Աշխատանքի նկարագրություն

Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդների տեղեկատվական զանգերի աջակցություն, սոցիալական կայքերի և այլ առցանց հարթակների միջոցով նամակագրություն: Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում,
  • Մուտքային զանգերի գծով խաչաձև վաճառքների իրականացում,
  • Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի, ինչպես նաև ընկերության այլ կարիքներից ելնելով, նախահաստատված ցուցակների հիման վրա,
  • Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին,
  • Հաճախորդների հեռախոսազանգերով ստացված բողոքների և առաջարկների ընդունում և փոխանցում դիմում-բողոքները համակարգող աշխատակցին,
  • Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում։

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ,
  • Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ,
  • Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների լավ իմացություն։
Company օverview
address
Address
ք. Երևան, Նալբանդյան 48
address
Number of employees
501-1000
Phone
Phone
37410592093

Տեսլական

Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:

Բրենդի խոստումը

AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media