
Հատուկ մանկավարժ
Junior club
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ
- Հետազոտել և գնահատել երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը
- Անցկացնել խմբակային ու անհատական պարապմունքներ
- Մասնագիտական խորհրդատվություն տրամադրել մանկավարժներին, սաների ծնողներին /խնամակալներին/՝ զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման շուրջ
- Անմիջական մասնակից լինել երեխաների շտկողական կրթական գործընթացին
- Մասնակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները
- Բացահայտել հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ վարել շտկողական, զարգացնող աշխատանքներ
- Անցկացնել խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված երեխաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին:
Պահանջներ
- Կրթությունը՝ բարձրագույն մասնագիտական` համապատասխան մանկավարժության որակավորմամբ
- Աշխատանքային փորձը՝ նախադպրոցական և/կամ հիմնական կրթական հաստատությունում առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Լեզուների իմացությունը՝ հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Գործարար որակները՝
- հաղորդակցական ընդունակություններ
- ստեղծագործական ունակություններ, կրեատիվ մտածելակերպ,
- երեխաների հետ շփվելու, նրանց հետ ճիշտ մոտեցում գտնելու, մանկավարժական տեսանկյունից նպատակահարմար փոխհարաբերություններ ստեղծելու ընդունակություններ
- կայունություն, վճռականություն
- սաների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացում
- օգնության հասնելու պատրաստակամություն ու ցանկություն, հանդուրժելու կարողություն
- ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- ինքնակատարելագործման ձգտում
Հավելյալ նշումներ
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց կենսագրական տվյալները նշված հասցեին՝ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները: