Հաստոցի օպերատորի օգնական
VLV CENTRE
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը հրավիրում է աշխատանքի Հաստոցի օպերատորի օգնական, ով կմասնակցի կահույքի արտադրական գործընթացներին՝ աջակցելով հաստոցի օպերատորին։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու հաստոցի աշխատանքի ընթացքում օժանդակ գործողությունների, աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանման և տեխնիկական գործընթացների սահուն կազմակերպման համար։
Պարտականություններ
- Աջակցել հաստոցի օպերատորին արտադրական գործընթացներում
- Պատրաստել և տեղափոխել անհրաժեշտ նյութերն ու դետալները
- Հետևել արտադրական գործընթացների ճիշտ կազմակերպմանը
- Պահպանել աշխատանքային տարածքի մաքրությունն ու կարգուկանոնը
- Օգնել սարքավորումների սպասարկման աշխատանքներում
Պահանջներ
- Թիմային աշխատանքի ունակություն
- Ֆիզիկական դիմացկունություն
- Ուշադրություն և պատասխանատվություն
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում
- Արագ սովորելու և աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Կտրամադրվի ուսուցում
- Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային
- Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։