Հաստոցի օպերատոր / փաթեթավորող
ART GLOBAL LLC
Նկարագրություն
«Արտ Գլոբալ» ընկերությանը աշխատանքի է հրավիրում հաստոցի և հոսքագծի աշխատակից և փաթեթավորող (ուհի)
Պարտականություններ
- Հատկացված սարքավորումների ճիշտ շահագործում,
- Արտադրված ապրանքների ստուգում և փաթեթավորում,
- Այլ հանձնարարությունների կատարում արտադրական պահանջներից ելնելով:
Պահանջներ
-
Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
-
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
-
Պատասխանատվության բարձր զգացում,
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ:
- Արտ Գլոբալ ընկերությունը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Աէրացիա)։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին, կամ զանգահարել +374 98 35 92 02 հեռախոսահամարով։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: