Հաշվետար-օպերատոր - Աբովյան մասնաճյուղ
SOFT TRADE LLC
Նկարագրություն
"Սոֆթ Թրեյդ" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվետարի, նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձով։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համանման բնագավառում,
- 1 C ծրագրի բավարար տիրապետում,
- Tax service ծրագրի իմացություն,
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր գերազանց տիրապետում,
- Պատասխանատվության զգացում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ, հանգստյան օր՝ կիրակի։
Կոտայքի մարզ, ք․ Աբովյան,2-րդ արդյունաբերական թաղամաս, 24 տարածք։
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։