Հաշվետար-Օպերատոր
ARMOS
Նկարագրություն
ARMOS ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Հաշվետար-Օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության հաշվառման, փաստաթղթաշրջանառության և տվյալների արդյունավետ կառավարմանը։
Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում, սիրում եք աշխատել կազմակերպված միջավայրում և ցանկանում եք զարգանալ մասնագիտական ոլորտում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Տվյալների մուտքագրում և մշակում 1C ծրագրում
- Առաջնային հաշվապահական փաստաթղթերի կազմում և վարում
- Հաշվետվությունների պատրաստում MS Excel ծրագրով
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում
- Այլ ընթացիկ հաշվառման և վարչական աշխատանքների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- MS Excel-ի լավ իմացություն
- Համակարգչային գրագիտություն
- Ուշադրություն մանրուքներին
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային աշխատանքի հմտություններ
Ցանկալի հմտություններ
- 1C ծրագրի իմացություն
- ՀԾ ծրագրի իմացություն
- Ռուսերենի իմացություն
- Անգլերենի հիմնական իմացություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
-
Կայուն և երկարաժամկետ աշխատանք
-
Մրցունակ աշխատավարձ
-
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
-
Ընկերական և աջակցող թիմ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթի – Շաբաթ
- 09:00 – 18:00
ARMOS բրենդի պատմությունը սկսվում է սերնդեսերունդ փոխանցվող երազանքից: 1930-ականներին հիմնադրի պապը՝ տաղանդավոր կոշկակար, ստեղծեց իր առաջին զույգ կոշիկները՝ հիմք դնելով կոշկակարության ընտանեկան ավանդույթներին։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներին, կոշիկի յուրահատուկ ապրանքանիշ ստեղծելու նրա ցանկությունը չմարեց։ Տարիներ անց նրա թոռը՝ Արմեն Մուրադյանը, իրականություն դարձրեց այս երազանքը՝ 1991 թվականին հիմնելով ARMOS-ը։