
Հաշվետար-օպերատոր
LOGIC GROUP LLC
Նկարագրություն
Լոջիք Գրուպ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահ / հաշվետարի:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հարկային ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների բավարար իմացություն,
- 1C 8․3 ծրագրի իմացություն,
- Համակարգչային ծրագրերից օգտվելու գերազանց գիտելիքներ MS Office,
- Ռուսերենի իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-ուրբ.` 09:00-17:30, 30 րոպե ընդմիջում ընկերության կողմից՝ 13։00-13։30, շաբաթ օրը մինչև ժ. 13։00, կիրակի հանգիստ և սահմանված պետական ոչ աշխատանքային օրերը։
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: