
Հաշվետար-օպերատոր
SDM LLC
Նկարագրություն
«ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք Եվրոպական, Ռուսական և Ուկրաինական բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, համալրում է 1000 խոշոր հարկատուների ցանկը Հայաստանում:
ԷՍԴիԷմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է համակարգչային օպերատոր։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական ոլորտում),
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), (ցանկալի է ՀԾ վաճառքների կառավարում և ՀԾ հաշվապահ) ծրագրերի իմացություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ` նվազագույնը 2 տարի,
- Վերլուծական մտածողություն,
- Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն։
Աշխատանքի նկարագիր
- Խանութներից ստացած պատվերների ծրագրային կառավարում,
- Պարբերական հաշվետվությունների կազմում ու ժամանակին ներկայացում,
- Գների և զեղչերի մուտքագրում և վերահսկողություն,
- Վաճառքի տվյալների ուսումնասիրություն,
- Վաճառքի արդյունքների և դրանց հետ կապված դիտարկումների համակարգված, մատչելի և գրագետ ներկայացում,
- Տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն,
- Պատվերների ձևավորում,
- Պահեստի մուտքերիի և ելքերի վերահսկում ծրագրի միջոցով,
- Թիմում աշխատելու ունակություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-17:30, շաբաթ՝ 09:00-13:00 (ամսական 1 անգամ)։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք պատասխանել հարցերին և դիմել` պարտադիր կցելով ռեզյումե:
Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում: Համագործակցում ենք գրեթե բոլոր ցանցային և ոչ ցանցային սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում: Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ), Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ) Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման թաց անձեռոցիկներ,)